երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Անելու ենք մեր ուժերի ներածին չափով ամեն ինչ` Չեմպիոնների լիգայի առաջիկա խաղում հաղթելու համար. Մխիթարյան

Անելու ենք մեր ուժերի ներածին չափով ամեն ինչ` Չեմպիոնների լիգայի առաջիկա խաղում հաղթելու համար. Մխիթարյան

Մեզ համար կարևոր է Չեմպիոնների լիգայի յուրաքանչյուր հանդիպում: Թեպետ այդքան էլ հաջող հանդես չեկանք «Ռեալ Սոսիեդադ»-ի դեմ խմբային փուլում, բայց լավ խաղ ստացվեց «Բենֆիկա»-ի դեմ: Ցանկություն ունենք նույն կերպ շարունակել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյան

Ըստ նրա՝ թիմի համար այժմ առաջնայինը ոչ թե մրցաշարային աղյուսակին նայելն է, այլ երկար ճանապարհն անցնելը:

«Անելու ենք մեր ուժերի ներածին չափով ամեն ինչ` Չեմպիոնների լիգայի առաջիկա խաղում հաղթելու համար»,-նշել է Մխիթարյանը:

Հիշեցնենք, որ ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրում «Ինտեր»-ը սեփական հարկի տակ կընդունի «Զալցբուրգ»-ին: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 20:45-ին:

  • Կիսվել: