շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ամենաանցանկալի բանն է, որ ֆուտբոլը ստորադասվի քաղաքականությանը. Մելիքբեկյանն անդրադարձել է ՀՀ-Թուրքիա խաղին (տեսանյութ)

Ամենաանցանկալի բանն է, որ ֆուտբոլը ստորադասվի քաղաքականությանը. Մելիքբեկյանն անդրադարձել է ՀՀ-Թուրքիա խաղին (տեսանյութ)

Ամենաանցանկալի բանն է, որ ֆուտբոլը ստորադասվի քաղաքականությանը։ Ցանկալի կլինի, որ ՀՀ-Թուրքիա հանդիպումը դիտվի որպես շատ սկզբունքային, շատ կարևոր, բայց ֆուտբոլային հանդիպում։ Այս մասին այսօր Հանրային ՀԸ-ի եթերում ասաց ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը․

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Առաջին հանդիպումը մարտ ամսին է՝ Հայաստանում, դա Եվրո-2024-ի ընտրական փուլի առաջին հանդիպումն է։ Գլխավոր մարզչի թեկնածուներ կան, չեմ կարող ասել, որ երկրից են, շատ կարևոր է, որ երկրով չենք որոշում։ Մեկ սկզբունքով ենք որոշում՝ որքանով է Հայաստանի հավաքականին այս պահին հարմար։ Մեր որոշումը բավականաչափ արդյունավետ կլինի, թեկնածուների մեջ կան հայտնի մարդիկ։ Չենք բացառում, որ վերջում հայաստանցի մասնագետի ընտրենք՛՛։

Մելիքբեկյանը վերահաստատեց նախօրեին ասած իր խոսքը, այն է՝ Հենրիխ Մխիթարյանի առջև հավաքականի դռները բաց են: Նա հույս հայտնեց, որ մարզիչ ունենալուց հետո կվերադառնան այդ թեմային ու կխոսեն Մխիթարյանի հետ։ Մելիքբեկյանի խոսքով՝ անհնար է պատկերացնել որևէ մարզչի, որը կհրաժարվի Մխիթարյանի ծառայություններից։

Մանրամասները՝ տեսանյութում.

 

  • Կիսվել: