երեքշաբթի, հունիս 9
9 / 6 / 2026
Ալոնսոն պատասխանել է, թե ինչու Վինիսիուսը չի եղել Ռեալի մեկնարկային կազմում Էլչեի դեմ խաղում

Ալոնսոն պատասխանել է, թե ինչու Վինիսիուսը չի եղել Ռեալի մեկնարկային կազմում Էլչեի դեմ խաղում

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն բացատրել է Վինիսիուս Ժունիորի բացակայությունը մեկնարկային կազմում Լա լիգայի 13-րդ տուրի «Էլչեի» դեմ արտագնա խաղում (2:2), գրում է armsport.am-ը:

Բրազիլացի հարձակվողը խաղադաշտ դուրս եկավ միայն 57-րդ րոպեին՝ փոխարինելով իր հայրենակից Ռոդրիգոյին։

«Մենք ամեն ինչ քննարկեցինք խաղից առաջ։ Վինիսիուսը հասկանում է իր դերը և գիտի, որ կարող է ներդրում ունենալ նույնիսկ՝ փոխարինման դուրս գալով։ Նա կարևոր է թիմի համար», — Ալոնսոյի խոսքերն է մեջբերում The Touchline-ը։

Ընթացիկ մրցաշրջանում 25-ամյա խաղացողը «սերուցքայինների» կազմում մասնակցել է 17 հանդիպման՝ դառնալով 5 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։

 

  • Կիսվել: