շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Ալկարասը սենսացիոն պարտություն է կրել

Ալկարասը սենսացիոն պարտություն է կրել

Աշխարհի երկրորդ ռակետ Կառլոս Ալկարասը սենսացիոն պարտություն է կրել Շանհայում ընթացող «Մասթերսի» քառորդ եզրափակչում։

Իսպանացի թենիսիստին պայքարից դուրս է թողել աշխարհի 33-րդ ռակետ Տոմաշ Մահաչը, որն առավելության է հասել երկու սեթում՝ 7-6, 7-5։

Չեխ թենիսիստը կիսաեզրափակչում ուժերը կչափի աշխարհի առաջին ռակետ, իտալացի Յանիկ Սիների հետ, որը հաղթել է ռուսաստանցի Դանիլ Մեդվեդևին։

Հոկտեմբերի 11-ին կիսաեզրափակչի մյուս երկու ուղեգրերը կվիճարկվեն Յակուբ Մեսնիկ (Չեխիա, 65) – Նովակ Ջոկովիչ (Սերբիա, 4) և Թեյլոր Ֆրից (ԱՄՆ, 7) – Դավիդ Գոֆեն (Բելգիա, 66) մրցախաղերում։

Շանհայի ATP-1000 շարքի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 8,9 միլիոն դոլար է։

  • Կիսվել: