կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Ալինա Սուքիասյանը նվաճել է փոքր բրոնզե մեդալ. ծանրամարտի պատանեկան ԵԱ

Ալինա Սուքիասյանը նվաճել է փոքր բրոնզե մեդալ. ծանրամարտի պատանեկան ԵԱ

Լեհաստանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամ, 71 կգ քաշային Ալինա Սուքիասյանը, ով հանդես է եկել Մ17 տարիքայինների մրցաշարում, նվաճել է փոքր բրոնզե մեդալ պոկում վարժությունում: Ընդհանուր 175կգ (80+95) արդյունքով նա զբաղեցրել է 4-րդ տեղը:

Նշենք, որ Հայաստանի 10-ից ավելի ներկայացուցիչ արդեն մասնակցել է առաջնությանը: Նրանցից 4-ը՝ Միքայել Չոլակյանը, Ալեքսանդրա Գրիգորյանը, Սերյոժա Բարսեղյանը և Վալերիկ Մինասանը դարձել են չեմպիոն, իսկ Ժորա Գրիգորյանն արժանացել է արծաթե մեդալի:

  • Կիսվել: