երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ալիկ Կճոյանը հաղթեց ադրբեջանցի մարզիկին․ Բռնցքամարտի պատանիների ԵԱ (տեսանյութ)

Ալիկ Կճոյանը հաղթեց ադրբեջանցի մարզիկին․ Բռնցքամարտի պատանիների ԵԱ (տեսանյութ)

Ռումինիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի պատանիների առաջնությունում 63 կգ քաշային Ալիկ Կճոյանը կամային բարձր որակներ է դրսևորել ու պարտության է մատնել Ադրբեջանի ներկայացուցիչ Ասլանլի Կանանին։

Առաջին ռաունդում մրցավարները 3։2 հաշվով առավելությունը տվել էին մրցակցին, բայց երկրորդ ու երրորդ ռաունդներում հայ մարզիկը փոխել է մարտավարությունն ու պարզապես շնչելու հնարավորություն չտվեց ադրբեջանցուն։ Արդյունքում վստահ հաղթանակ 5։0 հաշվով։

Եվրոպայի պատանիների առաջնությունում հաղթանակով է մեկնարկել նաև 75 կգ քաշային Ալբերտ Հարությունյանը։ Մեր մարզիկի մրցակիցը իսպանացի Կարբոնել Բոնդանոն էր, որը ավելի բարձրահասակ էր ու շատ անհարմար մրցակից էր։ Այդուհանդերձ Հարությունյանը գրագետ մարտավարությամբ կարողացել է չեզոքացնել մրցակցի ֆիզիկական տվյալներն ու գեղեցիկ հաղթանակ տոնեց։

Եվրոպայի առաջնությունում գեղեղեցիկ հաղթանակ է տոնել նաև 80 կգ քաշային Հայկ Ղահրամանյանը։ Բուլղարացի Ստոյան Պետրովի հետ մենամարտում մեր մարզիկը շատ լավ է օգտագործել իր ֆիզիկական տվյալներն ու մի քանի անգամ գերազանցել է մրցակցին։ 3-րդ ռաունդում Ղահրամանյանը նաև նոկդաունի է ենթարկել բուլղարացի բռնցքամարտիկին:

  • Կիսվել: