ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ալիկ Հովհաննիսյանը հաղթանակով մեկնարկեց բռնցքամարտի աշխարհի առաջնությունում (տեսանյութ)

Ալիկ Հովհաննիսյանը հաղթանակով մեկնարկեց բռնցքամարտի աշխարհի առաջնությունում (տեսանյութ)

Հայաստանն առաջին հաղթանակն է տոնել Իսպանիայում ընթացող բռնցքամարտի երիտասարդների աշխարհի առաջնությունում: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Մեկնարկային մենամարտում վստահ հաղթանակ է տոնել 75 կգ քաշային Ալիկ Հովհաննիսյանը, որի մրցակիցը սլովենացի Լուկա Պասիչն էր: Առաջին իսկ ռաունդից մեր մարզիկը շատ գրագետ մենամարտ անցկացրեց և բոլոր ռաունդներում գերազանցեց մրցակցին: 2-րդ ռաունդում Ալիկ Հովհաննիսյանը նույնիսկ նոկդաունի ենթարկեց սլովենացուն: Արդոյւնքում՝ բոլոր մրցավարները միաձայն 5:0 հաշվով հաղթանակը շնորհեցին հայ բռնքամարտիկին:

Նշենք, որ Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական հավաքականը մրցավայր է մեկնել 11 մարզիկով:

  • Կիսվել: