շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ալեքսանդրա Գրիգորյանը զբաղեցրեց 7-րդ տեղը. ծանրամարտի ԵԱ

Ալեքսանդրա Գրիգորյանը զբաղեցրեց 7-րդ տեղը. ծանրամարտի ԵԱ

Երևանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Ալեքսանդրա Գրիգորյանը զբաղեցրեց 7-րդ տեղը։
Ալեքսանդրա Գրիգորյանը պոկում վարժությունում արդյունավետ օգտագործեց երեք մոտեցումներից երկուսը և ունեցավ 80 կգ արդյունք։
 
Պոկում վարժությունում Եվրոպայի չեմպիոնի կոչումը 91 կգ արդյունքով նվաճեց ռումինուհի Անդրեա Կոտրուտան, իսկ արծաթե մեդալը 90կգ արդյունքով նվաճեց ուկրաինուհի Սվետլանա Սամուլյակը։
 
Ապրիլի 17-ին Հայաստանի ծանրորդներից մրցահարթակ է բարձրանալու Գոռ Սահակյանը, որը Եվրոպայի առաջնության մեդալների համար պայքարի մեջ է մտնելու 67 կգ քաշային կարգում։ Հայ ծանրորդի նախնական պատվերը երկամարտում ամենաբարձր է, հետևաբար մեդալների ակնկալիքով հետևելու ենք մեր մարզիկի ելույթներին։
Նշենք, որ ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը հայտագրված են 40 երկրների մոտ 400 մարզիկներ:
Առաջնությունը ապրիլի 15-ից 23-ն է։

  • Կիսվել: