շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
«Ալաշկերտը» 5 գոլ խփեց ետնապահին․ ֆուտբոլի Պրեմիեր լիգա

«Ալաշկերտը» 5 գոլ խփեց ետնապահին․ ֆուտբոլի Պրեմիեր լիգա

Fastex Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր լիգայի 10-րդ տուրի խաղում «Ալաշկերտը» սեփական դաշտում ընդունեց մրցաշարի ետնապահ «Նոային» և հաղթեց 5։0 խոշոր հաշվով։ Երկուական գոլ խփեցին Բլադիմիր Դիազև ու Սերգեյ Իվանովը, մեկ՝ Կևին Ռեյեսը։

Այս հաղթանակից հետո «Ալաշկերտը» վաստակեց 21 միավոր և բարձրացավ 2-րդ հորիզոնական։ Աղյուսակը 22 միավորով գլխավորում է «Ուրարտուն»։

«Նոան» նախորդ տուրում ոչ-ոքի խաղալուց հետո դարձյալ պարտություն կրեց և վաստակած 3 միավորով շարունակում է եզրափակել աղյուսակը։

Տուրի մնացած երկու հանդիպումները տեղի կունենան հոկտեմբերի 11-ին։

  • Կիսվել: