ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
«Ալաշկերտում» կորոնավիրուսի թեստերի պատասխանները բացասական են

«Ալաշկերտում» կորոնավիրուսի թեստերի պատասխանները բացասական են

Երևանի «Ալաշկերտի» գլխավոր թիմի ֆուտբոլիստները և վարչական կազմը ապրիլի 22-ին և 23-ին անցել են կորոնավիրուսի թեստավորում:

Բոլոր թեստերի պատասխանները եղել են բացասական, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի բոլոր թեստերը բացասական էին եղել նաեւ «Փյունիկում», «Լոռիում» և «Ուրարտուում»։

Հիշեցնենք, որ ՀՀ Պարետատան և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի միջև ձեռք էր բերվել պայմանավորվածություն, ըստ որի ՀՀ Բարձրագույն և Առաջին խմբերի ակումբները կարող են վերսկսել մարզումները ապրիլի 23-ից:

  • Կիսվել: