երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Աղաջանյանը, Տերտերյանը և Գևորգյանը դուրս եկան կիսաեզրափակիչ. Ըմբշամարտի երիտասարդական ԱԱ

Աղաջանյանը, Տերտերյանը և Գևորգյանը դուրս եկան կիսաեզրափակիչ. Ըմբշամարտի երիտասարդական ԱԱ

Հորդանանի մայրաքաղաք Ամմանում շարունակվում է ըմբշամարտի Աշխարհի երիտասարդական առաջնությունը։

Սուրեն Աղաջանյանը 9:0 հաշվով հաղթեց Եվրոպայի գործող չեմպիոն վրացի ըմբիշին և դուրս եկավ կիսաեզրափակիչ։ Գասպար Տերտերյանը և Ռուբեն Գևորգյանը ևս դուրս են եկել կիսաեզրափակիչ։

Այդ մասին հայտնում է Հայաստանի Ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

1/8 եզրափակչում Սուրեն Աղաջանյանը տուշեով հաղթել էր ադրբեջանցի մրցակցին:

Արշակ Գեղամյանը 1:3 հաշվով զիջեց Վրաստանը ներկայացնող Գոռ Այվազյանին:

 

  • Կիսվել: