շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
ԱԱ2022․ Լիոնել Մեսսիի հայտարարությունը՝ պարտությունից հետո

ԱԱ2022․ Լիոնել Մեսսիի հայտարարությունը՝ պարտությունից հետո

Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին հայտարարություն է տարածել ԱԱ-2022-ի խմբային փուլի Սաուդյան Արաբիայի դեմ խաղում Արգենտինայի պարտությունից հետո։

«Ոչ մի արդարացում չկա։ Մենք ավելի միասնական ենք լինելու, քան երբևէ։ Այս թիմը ուժեղ է և նա ցույց տվեց դա»։

Սա մի իրավիճակ է, որին մենք վաղուց չենք հանդիպել։ Հիմա Արգենտինայի հավաքականը պետք է ցույց տա, որ մենք իսկական թիմ ենք։

Մենք պետք է ուղղենք մեր սխալները և փորձենք հասնել նպատակին։ Ես լավ եմ, բայց հիասթափված եմ արդյունքից»,- Մեսիին մեջբերում է Daily Express-ը և լրագրող Ադրիան Գրենյեն իր սոցիալական ցանցերում:

Հիշեցնենք, որ այսօր Սաուդյան Արաբիան 2։1 հաշվով հաղթեց Արգենտինային և վաստակեց առաջին երեք միավորը աշխարհի առաջնությունում։

 

  • Կիսվել: