ԱԱ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականը Դոհայում ուսումնամարզական հավաք է սկսել
Սպորտային մարմնամարզության Հայաստանի մեծահասակների հավաքականը ուսումնամարզական հավաք է սկսել Քաթարի մայրաքաղաք Դոհայում՝ նախապատրաստվելով աշխարհի առաջնությանը: Հավաքը կտևի մինչև հոկտեմբերի 14-ը։ Այս մասին հայտնել է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան։
Հավաքին մասնակցում են Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը, Արթուր Ավետիսյանը, Համլետ Մանուկյանը, Մամիկոն Խաչատրյանը և Գագիկ Խաչիկյանը։
Աշխարհի առաջնությունը Դոհայում կանցկացվի հոկտեմբերի 14-ից 26-ը։


