երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
ԱԱ․ Հայ շախմատիստների արդյունքները

ԱԱ․ Հայ շախմատիստների արդյունքները

Իտալիայում անցկացվող շախմատի աշխարհի 8-12 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունում տեղի են ունեցել 3-րդ խաղափուլի պարտիաները, հաղորդում է ՀՇՖ-ի ֆեյսբուքյան էջը։

Մինչև 12 տարեկան պատանիների խմբում Դավիթ Ստեփանյանը ունի 2.5 միավոր: Տիգրան Համբարձումյանը ունի 1.5 միավոր:

Մինչև 10 տարեկան պատանիների խմբում Դավիթ Մելքոնյանը և Արմեն Վարդանյանը ունեն 2 միավոր: Գևորգ Աղոյանը ունի 1 միավոր:

Մինչև 8 տարեկան պատանիների խմբում Մարկ Մելքոնյանը և Սամվել Մովսիսյանը ունեն 2 միավոր: Ռոբերտ Կայծակյանը ունի 1 միավոր: Սոս Հակոբյանը ունի 0.5 միավոր:

Մինչև 12 տարեկան աղջիկների խմբում Գաբրիելա Հարությունյանը ունի 2.5 միավոր:

Մինչև 10 տարեկան աղջիկների խմբում Նարե Իսախանյանը ունի 2 միավոր: Արինա Մինասյանը ունի 1 միավոր:

Մինչև 8 տարեկան աղջիկների խմբում Սոֆիա Բաղրամյանը ունի 2.5 միավոր:

4-րդ խաղափուլը կմեկնարկի նոյեմբերի 18-ին՝ Երեւանի ժամանակով 18:00-ին:

  • Կիսվել: