հինգշաբթի, հունիս 11
11 / 6 / 2026
ԱԱ-2025. Արսեն Հարությունյանի տպավորիչ հաղթանակը 2 րոպեում՝ 10:0 (տեսանյութ)

ԱԱ-2025. Արսեն Հարությունյանի տպավորիչ հաղթանակը 2 րոպեում՝ 10:0 (տեսանյութ)

Աշխարհի առաջնության եռակի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի քառակի չեմպիոն, Արսեն Հարությունյանը տպավորիչ հաղթանակով մեկնարկեց Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում, գրում է sport.news.am-ը:

57 կգ քաշայինների որակավորման փուլում Հարությունյանը գոտեմարտեց Ուկրաինան ներկայացնող Վլադիսլավ Աբրամովի հետ եւ վստահ հաղթանակ տարավ երկու րոպեում 10:0 հաշվով:

Աշխարհի առաջնության երկրորդ մրցումային օրը մրցագորգ դուրս կգա նաեւ 74 կգ քաշային Հրայր Ալիխանյանը, որը 1/16 եզրափակիչում կմրցի Իրանի ներկայացուցիչ, Յոնես Էմամիչողայի հետ:

Երեկոյան մրցահերթում Արման Անդրեասյանը (70 կգ) կպայքարի աշխարհի առաջնության երկրորդ բրոնզե մեդալի համար: Մրցակիցը հայտնի կդառնա սփոփիչ գոտեմարտերից հետո:

  • Կիսվել: