շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
ԱԱ-2022․ ո՞ր մարզադաշտում կկայանա Գերմանիա-Հայաստան խաղը

ԱԱ-2022․ ո՞ր մարզադաշտում կկայանա Գերմանիա-Հայաստան խաղը

Աշխարհի 2022 թ. առաջնության ընտրական փուլի Գերմանիա-Հայաստան հանդիպումը կկայանա Շտուտգարտի «Մերսեդես-Բենց-Արենայում»:

Այս մասին հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը։
 
Հանդիպումը կկայանա սեպտեմբերի 5-ին։
 
Հիշեցնենք՝ Հայաստանի հավաքականն ընտրական փուլի մեկնարկային երեք խաղից հետո առավելագույն 9 միավոր է վաստակել ու գլխավորում է J խմբի մրցաշարային աղյուսակը։ Գերմանիան, 6 միավորով, կիսում է երկրորդ հորիզոնականը Հյուսիսային Մակեդոնիայի հետ։

  • Կիսվել: