հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
5 հայ բռնցքամարտիկ դուրս է եկել «Արծաթե գոտի» մրցաշարի եզրափակիչ

5 հայ բռնցքամարտիկ դուրս է եկել «Արծաթե գոտի» մրցաշարի եզրափակիչ

Սլովենիայում ընթացող բռնցքամարտի «Արծաթե գոտի» միջազգային մրցաշարում 5 հայ բռնցքամարտիկ դուրս է եկել եզրափակիչ։ Այս մասին հայտնում է բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։ 

Ոսկե մեդալների համար կպայքարեն Եվրոպայի փոխչեմպիոն 57 կգ քաշային Արթուր Բազեյանը, 60 կգ քաշային Արթուր Ղազարյանը, 63,5 կգ քաշային Նարեկ Հովհաննիսյանը, 86 կգ քաշային Եվրոպայի փոխչեմպիոն Ռաֆայել Հովհաննիսյանն ու 92 կգ քաշային Եվրոպայի բրոնզե մեդալակիր Նարեկ Մանասյանը։ Եվս 4 բռնցքամարտիկ` Բարեղամ Հարությունյանը, Գուրգեն Մադոյանը, Դավիթ Չալոյանն ու Ջանիկ Սահակյանը, բավարարվեցին բրոնզե մեդալով։

  • Կիսվել: