երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
4 մեդալ Ստամբուլում կայացած ըմբշամարտի պատանեկան ԱԱ-ից

4 մեդալ Ստամբուլում կայացած ըմբշամարտի պատանեկան ԱԱ-ից

Թուրքիայի Ստամբուլ քաղաքում անցկացվել է հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի պատանեկան առաջնությունը, որին Հայաստանի թիմը՝ Գագիկ Խաչատրյանի գլխավորությամբ, մասնակցել է 9 ըմբիշով: Նրանցից 4-ը դարձել են մեդալակիրներ: Այս մասին տեղեկանում ենք armsport.am-ից։

 
 

Փոխչեմպիոնի պատվին արժանացել է Արթուր Բրոյանը (51 կգ)՝ պարգևատրվելով արծաթե մեդալով:

Պատվո հարթակի երրորդ աստճանին կանգնել են նրա թիմակիցներ Յուրիկ Մխիթարյանը (45 կգ), Էդգար Պետրոսյանը (48 կգ) և Էրիկ Տեր-Մաթևոսյանը (80 կգ)։

  • Կիսվել: