ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
4 հայ ըմբիշներ Ստեփան Սարգսյանի մրցաշարի եզրափակչում են

4 հայ ըմբիշներ Ստեփան Սարգսյանի մրցաշարի եզրափակչում են

Երևանում շարունակվում է Եվրոպայի չեմպիոն, աշխարհի եռակի գավաթակիր, Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, ԽՍՀՄ սպորտի վարպետ, ազատ ոճի ըմբիշ Ստեփան Սարգսյանի անվան գավաթի 25-րդ խաղարկությունը։ Առաջին մրցումային օրը 5 քաշային կարգերում հայտնի են դարձել եզրափակիչի մասնակիցները, որոնցից չորսը հայ ըմբիշներ են:

57 կգ քաշային կարգի եզրափակիչ է դուրս եկել Եվրոպայի եռակի չեմպիոն, աշխարհի առաջնության կրկնակի բրոնզե մեդալակիր Արսեն Հարությունյանը, որը ոսկե մեդալի համար կգոտեմարտի վրացի Գեորգի Գեգելաշվիլիի հետ:

65 կգ քաշային կարգի եզրափակիչում աշխարհի գավաթակիր, Եվրոպայի չեմպիոն Վազգեն Թևանյանի մրցակիցը Բուլղարիայի ներկայացուցիչ Միկայ Նաիմն է:

70 կգ քաշային կարգում չեմպիոնի մեդալը կվիճարկեն Արման Անդրեասյանն ու ղազախ Մուրադ Ջակուպովը:

74 կգ քաշային կարգում Հրայր Ալիխանյանը ոսկե մեդալի համար կգոտեմարտի Մոլդովայի ներկայացուցիչ Վասիլ Դիակոնի հետ:

Այսօր պայքարի մեջ կներգրավվեն 79, 86, 92, 97, 125կգ քաշային ըմբիշբները։

Հիշեցնենք, որ ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարին մասնակցում են 15 երկրի ըմբիշներ: Հաղթողները կստանան 3000 դոլար պարգևավճար, փոխչեմպիոնները` 2000 դոլար, իսկ բրոնզե մեդալակիրները՝ 1000 դոլար: Մրցաշարի հաղթողների մարզիչները կպարգևատրվեն 1000 դոլարով:

 

Մրցաշարը նախընտրական է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի համար: Այս մրցաշարի արդյունքներով ձևավորվելու է Հայաստանի հավաքականի կազմը, որը սեպտեմբերին կմասնակցի 2024թ. Փարիզի Օլիմպիական խաղերի համար վարկանիշային աշխարհի առաջնությանը:

Ստեփան Սարգսյանի անվան գավաթի 25-րդ խաղարկությունը կավարտվի հունիսի 17-ին:

  • Կիսվել: