հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
3 հայ ըմբիշներ այսօր կպայքարեն մեդալների համար. երիտասարդական ԵԱ

3 հայ ըմբիշներ այսօր կպայքարեն մեդալների համար. երիտասարդական ԵԱ

Իսպանիայի Սանտիագո դե Կոմպոստելա քաղաքում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Սուրեն Աղաջանյանը (60 կգ) այսօր կգոտեմարտի ոսկե մեդալի համար:

Հայաստանի ներկայացուցիչը կիսաեզրափակչում 8-1 հաշվով հաղթել է լեհ Տոմաշ Սկրիպչակային: Աղաջանյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից, որտեղ 8-0 հաշվով հաղթել էր իսրայելցի Մելկամ Ֆետենեին, իսկ քառորդ եզրափակիչում 8-3 հաշվով առավելության էր հասել ուկրաինացի Դանիիլ Բիտկայի նկատմամբ:

Եզրափակիչում Սուրեն Աղաջանյանի մրցակիցը կլինի վրացի Անրի Խոզրեվանիձեն։

Գասպար Տերտերյանը (67 կգ) կիսաեզրափակիչում 2-3 հաշվով պարտվել է թուրք Ազատ Սարիյարին և կպայքարի բրոնզե մեդալի համար: Հայ ըմբիշը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ 5-0 հաշվով հաղթել էր ռումինացի Լեոնարդ Պետրուին, հաջորդ գոտեմարտում 8-0 հաշվով առավելության էր հասել Չեխիայի ներկայացուցիչ Դալգատ Մագոմեդովի նկատմամբ, իսկ քառորդ եզրափակիչում 7-1 հաշվով հաղթել էր Ֆինլանդիան ներկայացնող Նեստորի Կալեին:

Մրցումային երկրորդ օրը պայքարի մեջ էին մտել նաև Աշոտ Խաչատրյանը (72 կգ) և Արշակ Գեղամյանը (97 կգ), որոնք պարտվել էին մեկնարկային գոտեմարտում: Գեղամյանը սակայն սփոփիչ գոտեմարտ անցկացնելու հանարավորություն է ստացել:

Առայժմ մեր հավաքականը ունի մեկական ոսկե, արծաթե և բրոնզե մեդալ: Դրանք նվաճել են համապատասխանաբար Յուրիկ Հովեյանը (63 կգ), Վիգեն Նազարյանը (87 կգ) և Հոմերոս Առաքելյանը (55 կգ)։

 

  • Կիսվել: