ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
3 հայ բռնցքամարտիկ դուրս է եկել Սլովենիայում ընթացող մրցաշարի եզրափակիչ

3 հայ բռնցքամարտիկ դուրս է եկել Սլովենիայում ընթացող մրցաշարի եզրափակիչ

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամները շարունակում են հաջող ելույթները միջազգային մրցաշարում:

Այս մասին հայտնում է ֆեդերացիան: 3  հայ բռնցքամարտիկ դուրս են եկել Սլովենիայում ընթացող «Արծաթե գոտի»  անվանումը կրող միջազգային մրցաշարի եզրափակիչ, ևս 4-ը եզրափակիչի ուղեգրի համար կպայքարեն հոկտեմբերի 27-ին։ Հայ բռնցքամարտիկներից կիսաեզրափակիչի արգելքն հաղթահարել են 60 կգ քաշային Արթուր Ղազարյանը, 63,5 քաշային Նարեկ Հովհաննիսյանը և 86 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը։

Սլովենիայում ընթացող «Արծաթե գոտի»  մրցաշարի մասնակցում են 25 երկրի 300-ից ավել մարզիկներ: Այն անցկացվում է առաջին անգամ:

  • Կիսվել: