ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
24 տարի  սպասում էի այս պարգևին. Արմեն Նազարյան

24 տարի սպասում էի այս պարգևին. Արմեն Նազարյան

«Հայաստանում հեղափոխությունը, վերջապես, հասավ նաև սպորտին»,- այս մասին այսօր ՀՀ նախագահի նստավայրում  տարվա 10 լավագույն մարզիկների պարգևատրման արարողության ժամանակ   լրագրողների հետ զրույցում ասաց հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի, աշխարհի և օլիմպիական խաղերի չեմպիոն Արմեն Նազարյանը։

Նշենք, որ ՀՀ նախագահի հրամանագրով չեմպիոնը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով։

Արմեն Նազարյանն ասաց, որ ուրախ եմ պարգևի համար։ «Ես 24 տարի  սպասում էի: Ինձ համար պատիվ է նման պարգևի արժանանալը Հայաստանում: Շնորհակալ եմ բոլորից, որ չեն անտեսում մեր աշխատանքը»,- նշեց նա։

Չեմպիոնի խոսքով՝ սպորտի տեսանկյունից հայ ազգը շատ տաղանդավոր է և վստահ է, որ հայ մարզիկները դեռևս շատ են ուրախացնելու  իրենց օլիմպիական հաջողություններով:

Նշենք, որ օրեր առաջ Արմեն Նազարյանի որդին` Էդմոնդ Նազարյանը, ով հանդես է գալիս Բուլղարիայի հավաքականի կազմում, Հռոմում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում դարձավ ոսկե մեդալակիր:

Արմեն Նազարյանն ասաց, որ ինքը հպարտ է որդու հաջողություններով, և շատ մեծ է ցանկությունը, որ որդին գերազանցի իր հաջողությունները:

  • Կիսվել: