ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
2025 թվականի հինգ ամենաթանկարժեք տրանսֆերները այս պահի դրությամբ

2025 թվականի հինգ ամենաթանկարժեք տրանսֆերները այս պահի դրությամբ

Հարձակվող Հյուգո Էկիտիկեի՝ Ֆրանկֆուրտի «Այնտրախտից» և կիսապաշտպան Ֆլորիան Վիրցի՝ «Բայեր Լևերկուզենից» «Լիվերպուլ» տեղափոխությունները 2025 թվականի ամառային տրանսֆերային պատուհանի երկու ամենաթանկ գործարքներն էին, գրում է armsport.am-ը: 

Transfermarkt պորտալի տվյալներով՝ Անգլիայի չեմպիոնները գերմանացու համար վճարել են 125 միլիոն եվրո, իսկ ֆրանսիացու համար՝ 95 միլիոն եվրո:

Հաջորդը «Մանչեսթեր Յունայթեդի» երկու նորեկներն են՝ հարձակվողներ Բրայան Մբեումոն՝ «Բրենտֆորդից» (75 միլիոն եվրո) և Մատեուս Կունյան՝ «Վուլվերհեմփթոնից» (74.2 միլիոն եվրո): Հնգյակը եզրափակում է «Արսենալի» կիսապաշտպան Մարտին Սուբիմենդին, որը «Ռեալ Սոսյեդադից» տեղափոխվել է 70 միլիոն եվրոյով:

Բացի այդ, Էկիտիկեի տեղափոխությունից հետո «Լիվերպուլը» զբաղեցրել է առաջին տեղը 2025 թվականի ամառային տրանսֆերների վրա կատարված ծախսերի առումով:

 

  • Կիսվել: