երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
2024-ին ՀՖՖ-ի կողմից անցկացվելու է շուրջ 50 ֆուտբոլային հանդիպում. Այդ նպատակով հատկացվեց 398 մլն դրամ

2024-ին ՀՖՖ-ի կողմից անցկացվելու է շուրջ 50 ֆուտբոլային հանդիպում. Այդ նպատակով հատկացվեց 398 մլն դրամ

Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 21-ի նիստում որոշեց 398 մլն դրամ հատկացնել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ 2024 թվականին ՀՖՖ-ի կողմից անցկացվելու է շուրջ 50 ֆուտբոլային հանդիպում (խաղ):

Համաձայն Որոշման նախագծի և կից ներկայացված նախահաշվի՝ պահանջվող գումարը կազմում է 398 մլն դրամ:

Միջոցառման անցկացումն իր կարևոր տեղն ունի մարզաձևի զարգացման և մասսայականացման գործում, ինչի արդյունքում Հայաստանի Հանրապետությունն էլ ավելի ճանաչելի կդառնա միջազգային մարզական հարթակներում՝ որպես առաջատար երկիր, ապահովելով երկրի մարզական հեղինակության բարձրացումը:

Իրավական ակտի ընդունումը կնպաստի ֆուտբոլ մարզաձևի զարգացմանը,  մասսայականացմանը, արդյունքների բարձրացմանը և մրցանակային տեղերի գրավմանը:

  • Կիսվել: