ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
2 տարի լռել եմ ինձ ուղղված քննադատությունների թեմայով․ Տիկնիզյանը բացատրել է ականջները փակելով գոլը տոնելը

2 տարի լռել եմ ինձ ուղղված քննադատությունների թեմայով․ Տիկնիզյանը բացատրել է ականջները փակելով գոլը տոնելը

«Լոկոմոտիվի» և Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանը «СПОРТ-ЭКСПРЕСС»-ին տված հարցազրույցում բացատրել է ՌՊԼ-ի 29-րդ տուրի՝ «Դինամոյի» դեմ խաղում (4:2) իր գոլը տոնելը:

Այդ գոլից հետո ֆուտբոլիստը ձեռքերը մոտեցրել է ականջներին և հայացքն ուղղել դեպի տրիբունաները:

«Անկեղծ ասած, ես ուրախ եմ, որ տվեցիք այդ հարցը: Ես շատ երկար լռեցի ինձ հասցեագրված քննադատությունների թեմայով։ Ավելի ճիշտ՝ երկու տարի։ Այն պահից, երբ ես ԲԿՄԱ-ից տեղափոխվեցի «Լոկոմոտիվ», առաջին 8-9 ամիսները այնքան էլ հաջող չէին։ Ինձ սա շատ անհանգստացնում էր»,- ասել է Տիկնիզյանը:

Խաղացողը պատասխանել է նաև այն հարցին, թե ինչպես է վերաբերվել քննադատություններին:

«Ես ինքս որոշեցի, որ կփորձեմ հնարավորինս զերծ մնալ դրանից և անել իմ գործը, փակել բերանս և պարզապես անտեսել այն: Հիմա իմ կարիերայում, հավանաբար, ամենահաջող հատվածն է, երբ շատ բան է ստացվում և ես ինձ մաքսիմալ հարմարավետ եմ զգում»,- հավելեց Տիկնիզյանը։

Տիկնիզյանը «Լոկոմոտիվում» հանդես է գալիս 2021 թվականից։ Անցած մրցաշրջանում 24-ամյա պաշտպանը ռուսական թիմի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 37 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ:

2023 թվականի մարտից ֆուտբոլիստը հանդես է գալիս նաև Հայաստանի ազգային հավաքականում։

  • Կիսվել: