հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
11 հայ բռնցքամարտիկ կմասնակցի աշխարհի երիտասարդական առաջնությանը

11 հայ բռնցքամարտիկ կմասնակցի աշխարհի երիտասարդական առաջնությանը

Երեք օրից, վաստակավար մարզիչ Վազգեն Բադալյանի ղեկավարությամբ, Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական հավաքականը կմեկնի Իսպանիայի Ալիկանտե քաղաք, որտեղ կանցկացվի աշխարհի երիտասարդական առաջնությունը:

 

Թիմի հետ մրցավայր կմեկնեն նաև մարզիչներ Արտյոմ Սիմոնյանը, Արթուր Ուլիխանյանը, Արթուր Մելքումյանը և բժիշկ Հարություն Պռազյանը:

 

Առաջնությանը մասնակցության հայտ է ներկայացրել ավելի քան 460 բռնցքամարտիկ:

Հայաստանի թիմը հանդես կգա 11 քաշային կարգերում՝

Թումաս Թովմասյան-51 կգ

Գոռ Ազիզյան-54 կգ

Մանվել Պետրոսյան-57 կգ

 

Էրիկ Իսրայելյան-60 կգ

Արթուր Մկրտչյան-63,5 կգ

Արես Հակոբյան-67

 

Գարիկ Անտանոսյան-71 կգ

Ալիկ Հովհաննիսյան-75 կգ

Համլետ Ադամյան-80 կգ

Աղվան Ալեքսանյան- 86 կգ

Ավետիք Հովակիմյան-92 կգ

Հայաստանը ներկայացուցիչ չի ունենա 48 կգ և գերծանր քաշային կարգերում:

  • Կիսվել: