100-ից ավելի երեխա մասնակցեց Էլինա Ավանեսյանի վարպետության դասին Երեւանում
Էլինա Ավանեսյանը Երեւանի Incourt Tennis Club-ում վարպետության դաս անցկացրեց հայ երեխաների հետ: Վարպետության դասին մասնակցեց թենիսով զբաղվող 100-ից ավելի երեխա Երեւանից եւ տարբեր մարզերից:
Կանանց թենիսի ասոցիացիայի (WTA) վարկանիշային աղյուսակում 49-րդ ռակետը վարպետության դասից հետո լուսանկարվեց եւ ինքնագրեր բաժանեց երեխաների հետ:
Թենիսով զբաղվող երեխաներն ու պատանիները անվանի թենիսիստուհուն թույլ չէին տալիս լքել կորտը: Վարպետության դասից առաջ էլ Հայաստանի ներկայացուցիչը հանդիպեց արցախցի փոքրիկներին եւ նրանց Incourt Tennis Club-ում մեկամսյա դասընթացների այցեքարտեր նվիրեց:
Էլինա Ավանեսյանը Երեւան էր ժամանել սեպտեմբերի 15-ին: Վաղը՝ սեպտեմբերի 17-ին Էլինան կնշի ծննդյան 22-րդ տարեդարձը: