շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
10 երկիր պատրաստ է ընդունել 2036 թվականի Օլիմպիական խաղերը

10 երկիր պատրաստ է ընդունել 2036 թվականի Օլիմպիական խաղերը

Օլիմպիական խաղերը 2036 թվականին պատրաստ է ընդունել 10 երկիր։ Այս մասին հայտնել է ՄՕԿ-ի գործադիր տնօրեն Քրիստոֆ դե Կեպպերը Սեուլում կայացած Ազգային Օլիմպիական կոմիտեներին նվիրված ասամբլեայի ժամանակ։ 

Այժմ այդ 10 երկրի հետ առաջարկները նախնական մշակման փուլում են։ Առաջիկայում հայտնի կդառնա, թե որ երկրների մասին է խոսքը։ 

Հիշեցնենք, որ 2024 թվականին Օլիմպիական խաղերը կկայանան Փարիզում՝ հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը, իսկ 2028 թվականին Օլիմպիական խաղերը կընդունի Լոս Անջելեսը։ 

 

  • Կիսվել: