երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Լոս Անջելեսի Օլիմպիական խաղերի ժամկետները հայտնի են

Լոս Անջելեսի Օլիմպիական խաղերի ժամկետները հայտնի են

Լոս Անջելեսի ամառային Օլիմպիական խաղերի ժամկետները հայտնի են: Այս մասին գրում է ՀԱՕԿ-ը:

Լոս Անջելես-2028  34-րդ ամառային Օլիմպիական խաղերի կազմկոմիտեն պաշտոնապես հայտնել է, որ  բացման արարողությունը տեղի կունենա հուլիսի 14-ին:

Պարալիմպիկ Խաղերի անցկացման ժամկետներն են`  օգոստոսի 15 -  27-ը։ 

Որոշումը կայացրած հանձնաժողովի աշխատանքներին մասնակցել են նաև  ՄՕԿ-ի  նախագահ Թոմաս Բախը և խաղերը համակարգող հանձնախմբի նախագահ Նիկոլ Հաուերցը:

Մինչ այս, Լոս Անջելեսը խաղերի մայրաքաղաք է եղել նաև 1932թ. և 1984թ.: 

  • Կիսվել: