շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
«Զվարթնոց»-ում ՌԴ քաղաքացուց գողացել են 80 հազար դոլարին համարժեք ֆունտ սթերլինգ, ֆրանկ և եվրո

«Զվարթնոց»-ում ՌԴ քաղաքացուց գողացել են 80 հազար դոլարին համարժեք ֆունտ սթերլինգ, ֆրանկ և եվրո

Հուլիսի 10-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին է դիմել Երևանի բնակիչ 36-ամյա Անդրանիկ Մ․-ն և հայտնել է, որ հունիսի 21-ին ժամը 04։00-ից մինչև 06։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք «Զվարթնոց» օդանավակայանում առանձնապես խոշոր չափի գողություն են կատարել։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Անդրանիկ Մ․-ն «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկաններին հայտնել է, որ ինքը ՀՀ  Փաստաբանների պալատի փաստաբան է, և իր վստահորդ՝ ՌԴ քաղաքացի 56-ամյա Սերգեյ Լ․-ի պայուսակից գողացել են մոտ 80 հազար ԱՄՆ դոլարին համարժեք ֆունտ ստեռլինգ, շվեյցարական ֆրանկ և եվրո։ 

Դեպքի փաստով «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում նյութեր են նախպատրաստվել, և դրանք փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության «Զվարթնոց» քննչական բաժին։ 

  • Կիսվել: