երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
«Զվարթնոց» օդանավակայանում ՀՀ վերադարձողների համար գործում է տեղեկատվական կետ

«Զվարթնոց» օդանավակայանում ՀՀ վերադարձողների համար գործում է տեղեկատվական կետ

Միգրացիոն ծառայության և Վերադարձի և վերաինտեգրման եվրոպական ցանցի  համագործակցությամբ «Աջակցություն Հայաստանին միգրանտների վերադարձի և վերաինտեգրման գործընթացում» ծրագրի շրջանակներում «Զվարթնոց» օդանավակայանում 2021թ-ի դեկտեմբերի 1-ից գործում է տեղեկատվական կետ՝ Հայաստան վերադարձող ՀՀ քաղաքացիներին աջակցության տրամադրման հնարավորությունների մասին իրազեկելու նպատակով։

Այդ նպատակով`Միգրացիոն ծառայության կողմից պատրաստվել են 2 տեղեկատվական բնույթի նյութեր՝ Միգրացիոն ծառայության կողմից իրականացվող վերադարձողների աջակցության պետական ծրագրի, ինչպես նաև գործընկեր կազմակերպությունների կողմից իրականացվող վերաինտեգրման աջակցության ծրագրերի մասին։
 

  • Կիսվել: