երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները հայտնաբերել են 40-ամյա հետախուզվող քաղաքացու

«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները հայտնաբերել են 40-ամյա հետախուզվող քաղաքացու

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մայիսի 10-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել 40-ամյա Կարեն Թ.-ն, որը ապրիլի 28-ից ոստիկանության Դիլիջանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի (Ծառերի, թփերի և բուսածածկի ապօրինի հատումը կամ ծառերը, թփերն առանց թույլտվության տեղափոխելը) 2-րդ մասի մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ ստորագրություն:

Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: 

  • Կիսվել: