չորեքշաբթի, հուլիս 2
2 / 7 / 2025
«Զվարթնոց» օդանավակայանի աշխատակիցը գումարով պայուսակ է հայտնաբերել

«Զվարթնոց» օդանավակայանի աշխատակիցը գումարով պայուսակ է հայտնաբերել

Նոյեմբերի 25-ին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի Ավիացիոն անվտանգության ծառայության աշխատակցի կողմից Մեկնման սրահում հայտնաբերվել է պայուսակ։ «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ից հայտնում են, որ պայուսակում եղել է 11.445 ԱՄՆ դոլար, 44.400 ռուսական ռուբլի, 284.000 ՀՀ դրամ, 780 եվրո և անձնական այլ իրեր: 

Հայտնաբերված պայուսակը փոխանցվել է օդանավակայանի Կորած և գտնված իրերի բաժին:

 

 

  • Կիսվել: