կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում թափուր հաստիք կա

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում թափուր հաստիք կա

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանը փնտրում է աշխատասեր և նպատակասլաց երիտասարդների` միանալու իր թիմին:

Աշխատանքային պայմաններին և պարտականություններին կարող եք ծանոթանալ ստորև⤵️
«ԶՎԱՐԹՆՈՑ ՀԵՆԴԼԻՆԳ» ՓԲԸ

✅Հաստիքի անվանումը՝ Հաշվառող

✅Աշխատանքային պայմանները՝ հերթափոխով, անորոշ ժամկետով, միջինից բարձր աշխատավարձով

✅Աշխատավայրը՝ «Զվարթնոց» օդանավակայան

✅Սոցիալական երաշխիքներ՝ անվճար ծառայողական տրանսպորտ, բժշկական ապահովագրություն, այդ թվում՝ ընտանիքի անդամների

✅Աշխատանքի նկարագիրը՝ իրականացնել ուղևորների և ուղեբեռների հաշվառում
Աշխատանքային գործառույթները.

Իրականացնել ուղևորների հոսքի վերահսկում, հաշվառում, նստեցում,

Ստուգել ուղևորների ճամփորդական փաստաթղթերի առկայությունը և վավերականությունը,

Վերահսկել ձեռքի ուղեբեռի չափերը և քանակը հաշվառման և նստեցման ժամանակ:

Ներկայացվող պահանջները.

Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների իմացություն,

Հաղորդակցման հմտություններ,

Համակարգչային հմտություններ,

Հաճախորդների հետ աշխատելու ունակություն,

Լարված պայմաններում աշխատելու ունակություն:

Դիմելու կարգը՝ Բոլոր հետաքրքրված թեկնածուները, կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը [email protected] էլ. հասցեին՝ “subject” դաշտում պարտադիր նշելով «Հաշվառող» կամ թողնել իրենց ինքնակենսագրականը «Զվարթնոց» օդանավակայանի վարչական տարածքի անցագրային կետում տեղադրված ինքնակենսագրականների արկղում:

 

  • Կիսվել: