չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
«Զվարթնոց» և «Բջնի ամրոց» արգելոցներն անցնում են ամառային աշխատանքային գրաֆիկի

«Զվարթնոց» և «Բջնի ամրոց» արգելոցներն անցնում են ամառային աշխատանքային գրաֆիկի

Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանն ու «Բջնի ամրոց» պատմամշակութային արգելոցն անցնում են ամառային աշխատանքային գրաֆիկի։

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանը մայիսի 18-ից երեքշաբթիից կիրակի բաց կլինի ժամը 10։00-19։00, երկուշաբթի՝ ժամը 10։00-18։00։

ՊՈԱԿ-ից հայտնում են, որ «Բջնի ամրոց» պատմամշակութային արգելոցը բաց կլինի երեքշաբթիից կիրակի՝ ժամը 10։00-20։00,  երկուշաբթի՝ ժամը 10։00-18։00։

  • Կիսվել: