շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Զովունի-Մրգաշեն ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2107»-ն ու «Օպել»-ը. տուժածներից մեկն անչափահաս է

Զովունի-Մրգաշեն ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2107»-ն ու «Օպել»-ը. տուժածներից մեկն անչափահաս է

Հայաստանի ԱԻՆ-ում, մայիսի 5-ին, ժամը 19:01-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Զովունի-Մրգաշեն ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հատուկ հրշեջ ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «ՎԱԶ-2107» մակնիշի (վարորդ՝ Գեւորգ Ս., ծնված 1991 թ.) եւ «Opel» մակնիշի (վարորդ՝ Ոսկան Գ., ծնված 1981 թ.) ավտոմեքենաները: Վարորդները հոսպիտալացվել են «Արմենիա» ՀԲԿ, իսկ «ՎԱԶ-2107» մակնիշի ուղեւոր Սերգեյ Ս.-ն՝ (ծնված 2004 թ.) «Սուրբ Աստվածամայր» ԲԿ:

Մինչ փրկարարների՝ դեպքի վայր հասնելն ավտոմեքենաների գազի բալոնների փականները փակվել են տեղի ուժերով:

  • Կիսվել: