շաբաթ, դեկտեմբեր 5
5 / 12 / 2020
Զոհվածի թաղման ծախսերի փոխհատուցման համար 700 հազար դրամը տրվում է մեկօրյա ժամկետում․ նախարարություն

Զոհվածի թաղման ծախսերի փոխհատուցման համար 700 հազար դրամը տրվում է մեկօրյա ժամկետում․ նախարարություն

Հաշվի առնելով թեմայի զգայունությունը՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հորդորում է չտրվել սադրանքների:

«Պարզեցվել է ռազմական գործողությունների հետևանքով զոհված զինծառայողների թաղման ծախսերի համար տրվող 700 հազարական դրամ փոխհատուցման համար կարելի է դիմել մահվան վկայականը ստանալու պահին և ստանալ գումարը մեկօրյա ժամկետում: Գումարը ստանալու համար դիմում կարող եք ներկայացնել քաղաքացիական կացության ակտերի գրանցման (ՔԿԱԳ) մարմիններում՝ մահվան վկայականը ստանալու պահին, ՊՆ սոցիալական պաշտպանության վարչություն, ինչպես նաև՝ սոցիալական ապահովության տարածքային բաժիններ»,-նշվում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հաղորդագրությունում:

Դրան կից ներկայացվել է ֆեյսբուքյան մի գրառում, որի միջոցով տարածվել է ապատեղեկատվությունը:

 

նկար

  • Կիսվել: