երեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2024
Զոհվածի մայրերը կառավարության դիմաց են

Զոհվածի մայրերը կառավարության դիմաց են

Խաղաղ պայմաններում զոհված զինվորների սևազգեստ մայրերը այսօր՝ հունիսի 6-ին, բողոքի ակցիա են իրականացրել կառավարության շենքի առջեւ. նրնք պահանջում էին ոչ հակառակորդի գնդակից մահացած զինծառայողների մահվան հանգամանքների արդար քննություն։ Նշենք, որ խոսքը 17 տարվա վաղեմության գործերի մասին է։

«Մենք անձամբ այսօր գործ ունենք Նիկոլ Փաշինյանի և Աննա Վարդապետյանի հետ, որովհետև այդ երկուսն են լավ տիրապետում մեր տղաների գործերին, ուսումնասիրել են։ Բայց առ այսօր երկրի դատախազն արդեն 1 տարի 9 ամիս է՝  մեր գործին ընթացք չի տալիս, նույն էլ Փաշինյանը, ով ասել էր՝ «ինչ կլինի՝ եկեք ինձ մոտ»։ Հիմա ո՛չ ընդունում է, ո՛չ մեր հարցին պատասխան է տալիս։ Հիմա ուզում ենք ինքը տեսնի, որ Աննա Վարդապետյանը ստախոս է»,-ասաց մայրերից մեկը։

«Վարդապետյանին ուզում ենք ասել, որ Դուք ստախոս եք, ստում եք, երբ ԱԺ-ում ձեր զեկույցի ժամանակ հայտարարում եք, որ այս 5 քրեական գործով նախկիններից չկան աշխատողներ։ Դու ստում ես, Վարդապետյան Աննա։ Արշակ Մարտիրոսյանը և Գուրգեն Հակոբյանը աշխատում են Զինվորական դատախազությունում և բարձր պաշտոնների են»,-ասաց մայրերից մեկը և նշեց, որ նրանք այս գործերը հսկող դատախազն են եղել տարիներ շարունակ։

«2015-ից մինչ այսօր Արշակ Մարտիրոսյանը Տիգրան Օհանջանյանի գործով հսկող դատախազ է, Իրինա Ղազարյանի երեխայի գործով եւս հսկող դատախազ է: գուրգեն հակոբյանը 2017-ից Անդրանիկ Մկրտչյանի գործով հսկող դատախազ է  եւ աշխատում է: Մեր գործերով իրենք են մեզ ընդունում: վարդապետյանն ուղղորդում է այնտեղ, ասում է՝  զինվորական դատախազությունում ձեզ կընդունեն: Իսկ մեզ ընդունում են նույն գործը հսկող դատախազները: Դրա համար էլ ասում ենք, որ Աննա Վարդապետյանը ստախոս ու խաբեբա է: Ինքն ասում էր՝ չի լինի դեպք, որ արնահոսի ձեր վերքը: Մինչեւ հիմա արնահոսում է»,-ասացին սեւազզգեստ մայրերը:

  • Կիսվել: