Բողոքի ցույց իրականացնող քաղաքացիները փակեցին ճանապարհը․ նրանք քայլերթով շարժվում են Հանրապետության հրապարակ
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ժորա Չիչոյանի նախագահությամբ, որոշում կայացրեց կալանավորել 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մորը՝ Գայանե Հակոբյանին:
Իրավիճակը խիստ լարված է դատարանի մոտ. բողոքի ցույց իրականացնող քաղաքացիները փակել են Արշակունյաց փողոցը, քայլերթով շարժվում են Հանրապետության հրապարակ։ Նրանք իրենց բողոքն են հայտնում դատարանի կայացրած որոշման կապակցությամբ՝ պահանջելով ազատ արձակել զոհված զինծառայողի մորը՝ Գայանե Հակոբյանին։