ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Զոհված զինծառայողների ծնողները դադարեցրել են նստացույցը

Զոհված զինծառայողների ծնողները դադարեցրել են նստացույցը

Զոհված զինծառայողների հարազատները, որոնք կառավարության շենքի մոտ նստացույց էին կազմակերպել՝ աջակցելու զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մորը՝ Գայանե Հակոբյանին, հայտարարել են, որ դադարեցնում են այն։

Լրագրողների հետ զրույցում զոհված զինծառայողների հարազատներից Վահիդ Սահակյանը, մասնավորապես, ասաց. ՛՛Մենք երկար խորհրդակցելով միմյանց հետ՝ որոշեցինք դադարեցնել պայքարի այս ձևը՝ նստացույցը։ Մեր հետագա քայլերի մասին կտեղեկացնենք ավելի ուշ՛՛:

Նա նաև ընդգծեց, որ համակարծիք են Աշոտ Փաշինյանի առևանգման գործով կալանավորված Գայանե Հակոբյանի ներկայացուցչների այն հայտարարությանը, որ ՛՛տիկին Գայանեի արդյունավետ պաշտպանության իրավական գործիքակազմն այլևս սպառված է՛՛։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հակոբյանի փաստաբանները որոշե են դադարեցնել իրենց մասնակցությունը քրեական վարույթի հետագա ընթացքին:

Հիշեցնենք, որ Գայանե Հակոբյանը (Մարտիրոսյան) մեկ ամսով կալանավորվել է՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու՝ Աշոտ Փաշինյանի ենթադրյալ առևանգման գործով:

  • Կիսվել: