կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Զոհված զինծառայողների հարազատները գիշերը կրկին անցկացրել են կառավարության շենքի մոտ

Զոհված զինծառայողների հարազատները գիշերը կրկին անցկացրել են կառավարության շենքի մոտ

Կառավարության շենքի դիմաց այս պահին ևս շարունակվում է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողների անժամկետ նստացույցը:

Նրանք գիշերն անցկացրել են կառավարության շենքի մոտ:

Հիշեցնենք, որ Արցախյան երրորդ պատերազմում զոհված զինծառայողների հարազատները, նրանց աջակցող քաղաքացիները մայիսի 20-ից անժամկետ նստացույց են անում կառավարության շենքի մոտ՝ պահանջելով ազատ արձակել զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մորը՝ Գայանե Մարտիրոսյանին, ով կալանավորվել է մեկ ամսով Աշոտ Փաշինյանի «առևանգման գործով»։

  • Կիսվել: