երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Զոհված զինծառայողների՝ երթ անցկացնող ծնողներն ու ոստիկանները վիճաբանեցին

Զոհված զինծառայողների՝ երթ անցկացնող ծնողներն ու ոստիկանները վիճաբանեցին

՛՛Սպանված քաղաքացի՛՛ խորագրով երթին մասնակցող զոհված զինծառայողների ծնողների և ոստիկանների միջև վիճաբանություն է տեղի ունեցել:

Հյուսիսային պողոտայում ոստիկանները փորձել են խոչընդոտել երթի մասնակիցներին, որոնք ցանկացել են կետչուպ լցնել պողոտայում տեղադրված արձանի վրա։

Նրանց ի պատասխան՝ զոհված զինծառայողների ծնողներն ասել են. ՛՛Գնացեք Նիկոլին կարգի հրավիրեք, մեզնից ի՞նչ եք ուզում։ Նույն ձևի գնացեք Տեղ գյուղի սահմանը պաշտպանեք՛՛։

Ծնողները նաև ոստիկաններին դիմելով՝ ասել են. ՛՛Վախեցեք իր զավակի պատիվը պաշտպանելու դուրս եկած ծնողից՛՛:

Ավելի վաղ հայտնել էինք, որ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների մի շարք ծնողներ, հասարակական քաղաքական գործիչներ «Սպանված քաղաքացու օրը» հիշատակի հավաք անցկացրեցին ՀՀ ազգային ժողովի շենքի դիմաց:

Նշենք, որ ծնողներին միացել են «Անվտանգություն և ժողովրդավարություն» ՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը, ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։

Ելույթներից հետո նրանք երթով շարժվեցին դեպի Հյուսիսաին պողոտա՝ Քայլող մարդու արձանի մոտ:

Ակցիայի մասնակիցները կարմիր կտորով փաթաթեցին արձանը եւ նրա վրա փակցրեցին ՀՀ վարչապետի եւ նրա տիկնոջ եւ իշխանության այլ ներկայացաուցիչների լուսանկարները:

Նշենք, որ այսօր նշվում է, Քաղաքացու օրը, որին էլ հակադրված էր այս ակցիան:

 

  • Կիսվել: