շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Զոհված զինծառայողի մոր և Աշոտ Փաշինյանի միջև այսօր առերեսում կլինի

Զոհված զինծառայողի մոր և Աշոտ Փաշինյանի միջև այսօր առերեսում կլինի

Երեկ գիշերվա հազարին տիկին Գայանեին Էրեբունի ԲԿ-ից տեղափոխել են ՁՊՎ՝ ձերբակալվածներին պահելու վայր։ Տեղափոխել են՝ հիվանդանոցի բազմաթիվ մուտքերից մեկով, որի առջև այդ պահին մարդիկ չեն եղել։ Այդ մասին հայտնում է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։ 

Մելիքյանի հաղորդմամբ՝ այսօր նախատեսվում է տիկին Գայանեի առերեսումը Աշոտ Փ.-ի հետ, որը պնդում է, թե տիկին Գայանեն իրեն առևանգել է։

«Հ․Գ. «Անհայտ» ճանապարհով ՀԺ-ի տրամադրության տակ հայտնված «հայտնի» տեսագրությունը դիտած մարդկանց ուշադրությունն եմ հրավիրում այն հանգամանքին, որ մեքենայում այդ պահին եղել են միայն երկու անձ՝ տիկին Գայանեն (վարորդ) և Աշոտ Փ.-ն (ուղևոր): Վերջինս պնդում է, որ այդ պահին ինքն առևանգված է եղել»,- գրել է Մելիքյանը։

  • Կիսվել: