ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Զոհված Ժորայի մոր՝ Գայանե Մարտիրոսյանին գիշերը տեղափոխել են Էրեբունի հիվանդանոց․ տեսանյութ

Զոհված Ժորայի մոր՝ Գայանե Մարտիրոսյանին գիշերը տեղափոխել են Էրեբունի հիվանդանոց․ տեսանյութ

Երեկ գիշեր զոհված Ժորայի մոր՝ Գայանե Մարտիրոսյանի ինքնազգացողությունը վատացել է ոստիկանությունում: Նրա համար շտապօգնություն են կանչել, որից հետո տեղափոխել են Էրեբունու հիվանդանոց։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:

 Նշենք, որ մեծ թվով քաղաքացիները  էին հավաքվել  հիվանդանոցի դիմաց: Այստեղ մեծ թվով ոստիկաններ կային, որոնք հսկում են ԲԿ-ի մուտքերի մոտ:

Ավելի վաղ փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտնել էր, որ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները ձերբակալվել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու՝ Աշոտ Փաշինյանին առեւանգելու ենթադրյալ փորձի հիմքով։ Նրանք տեղափոխվել են Շենգավիթի ոստիկանական բաժանմունք։

Իր հերթին ՔԿ-ից հայտնել են, որ Աշոտ Փաշինյանի կողմից ՀՀ ոստիկանությունում ներկայացված հաղորդումը քիչ առաջ փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեին։ Դրա հիման վրա ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով։

  • Կիսվել: