կիրակի, հունիս 8
8 / 6 / 2025
Զոհված կապիտանի դուստրը հարսի շորով այցելել է հոր շիրիմին

Զոհված կապիտանի դուստրը հարսի շորով այցելել է հոր շիրիմին

Այսօր տեղի ունեցավ պատերազմում զոհված հերոս կապիտան Իշխան Պետրոսյանի դստեր` Թագուհու պսակադրությունը, հայտնում է "Զորակցություն Հայրենյաց Պաշտպանի" ՀԿ ղեկավար Անի Կարապետյանը։

Նա, մասնավորապես, գրել է․

"Այս օրվան Իշխանը սպասում էր հոգու թրթիռով, հայրական սրտի ողջ ջերմությամբ և ոգևորությամբ պատրաստվում էր դստեր հարսանիքին: Բայց…. Եղավ պատերազմ, հայրենիքը Իշխանին կանչեց ու տարավ դեպի անմահություն:

Նրան վիճակված չէր ներկա գտնվել այդ պսակադրությանը, և այսօր Թագուհին ինքն է հարսի շորով այցելել հոր շիրիմին: Իսկապես որ, նայել առանց արցունքների այս տեսարանին` հնարավոր չէ:

Սրտանց շնորհավորում եմ Թագուհուն և Աշոտին ընտանիք կազմելու առթիվ և մաղթում անսպառ երջանկություն":

 

 

 

  • Կիսվել: