հինգշաբթի, մայիս 30
30 / 5 / 2024
Զոհրաբ Մնացականյանը ցավակցել է Իրանում ինքնաթիռի կործանման հետևանքով զոհերի ընտանիքներին

Զոհրաբ Մնացականյանը ցավակցել է Իրանում ինքնաթիռի կործանման հետևանքով զոհերի ընտանիքներին

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը ցավակցություն է հայտնել Թեհրանից Կիև ուղևորվող ինքնաթիռի կործանման կապակցությամբ:  ԱԳ նախարարը գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:

«Շատ վատ լուր Թեհրանից Կիև ուղևորվող Boeing 737-ի կործանման մասին: Խորապես ցավակցում եմ զոհերի ընտանիքներին և հարազատներին»,- գրել է Զոհրաբ Մնացականյանը:

Նշենք նաև, որ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը հայտնել է, որ Իրանում ուկրաինական ուղևորատար Boeing-737 ինքնաթիռի կործանման հետևանքով զոհերի ցանկում ՀՀ քաղաքացիների առկայության մասին տեղեկատվությունը ճշտվում է:

 

  • Կիսվել: