երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
ԶԼՄ–ների դերը հայ-ռուսական հարաբերություններում դժվար է գերագնահատել. Կոստին

ԶԼՄ–ների դերը հայ-ռուսական հարաբերություններում դժվար է գերագնահատել. Կոստին

Հայ-ռուսական հարաբերությունների զարգացման գործում հսկայական դեր ունեն լրատվամիջոցները, նրանցից պահանջվում է առավելագույն պատասխանատվություն։ Այս մասին Երևանում հայ-ռուսական մեդիաֆորումի ժամանակ ասել է «Գազպրոմ–Մեդիա Ռադիո» ՍՊԸ–ի նախագահ Յուրի Կոստինը։
 
«Մենք պետք է առավելագույն պատասխանատվությամբ վերաբերվենք համատեղ աշխատանքին և ձգտենք զարգացնել փոխըմբռնումը։ Պետք է հասկանալ, որ մեդիա հարթակներում մարտական գործողություններն անողոք են ընթանում։ Ցանկացած անզգուշություն կարող է հանգեցնել բացասական հետևանքների»,– ասել է Կոստինը։
 
Նա համոզված է, որ շատ առումներով լրատվամիջոցներից, նրանց մոտեցումից է կախված, թե ինչպիսին կլինի երկու եղբայրական ժողովուրդների հարաբերությունների հետագա ընթացքը:
«Երևանի փողոցներում տեսնում եմ ժպտացող դեմքեր, ռուսերենն ընկալվում է որպես մայրենի։ Ես շատ կցանկանայի, որ դա պահպանվեր»,– նշել է Կոստինը։
 
«Գազպրոմ–Մեդիա Ռադիոյի» ղեկավարը կարծում է, որ Ռուսաստանն ու Հայաստանը պետք է օրինակ լինեն հետխորհրդային տարածքում մնացած բոլոր երկրների համար: Օրինակ, թե ինչպես կարելի է ինքնիշխանության անվերապահ հարգմամբ պահպանել բարիդրացիական հարաբերությունները, առանձնացնել բացասականը դրականից և դրա վրա կառուցել ժողովուրդների միջև հարաբերությունները։

  • Կիսվել: