երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Զինվորի տան տղաներն առցանց կրթության նոր հնարավորություն կստանան

Զինվորի տան տղաներն առցանց կրթության նոր հնարավորություն կստանան

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը գրառում է կատարել, որում տեղեկացրել է, որ Զինվորի տան տղաներն առցանց կրթության նոր հնարավորություն կստանան. ծնողավարման հմտություններից մինչև ծրագրերի կառավարում. :

«Զինվորի տունն ու Recoursio միջազգային առցանց կրթական հարթակը գործակցության հուշագիր են ստորագրել: Մասնագիտական սահմանափակումներ չկան: Առցանց կկազմակերպվի ցանկացած դասընթաց, եթե տղաները ցանկություն հայտնեն: Ի դեպ, մասնագիտական հմտությունների կատարելագործման դասընթացներին մասնակցելու հնարավորություն կունենան նաև մեր կենտրոնի աշխատակիցները:

Կրթական առցանց այս հարթակը Զինվորի տան տղաներին հնարավորություն կտա նաև դասավանդել: Ովքեր արդեն ունեն մասնագիտական հմտություն, կարող են սահմանված չափանիշներով ձայնագրվել և, այսպես ասած, վաճառել իրենց դասը Recoursio հարթակին»,- գրել է Մուրադյանը:

  • Կիսվել: