շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Զինվորականների և հաշմանդամություն ունեցողների երեխաները մանկապարտեզներ կընդունվեն առաջնահերթ կարգով

Զինվորականների և հաշմանդամություն ունեցողների երեխաները մանկապարտեզներ կընդունվեն առաջնահերթ կարգով

Հայաստանում զինվորականների և հաշմանդամություն ունեցողների երեխաներին մանկապարտեզներ կընդունեն առաջնահերթ կարգով: Այսօր խորհրդարանում հայտարարեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը «Նախադպրոցական կրթության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ։

Նախարարը հայտնեց, որ այդ արտոնություններից կկարողանան օգտվել առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող ծնողների երեխաները, բազմազավակ ընտանիքների երեխաները, որոնք 3 և ավելի երեխա ունեն, ինչպես նաև՝ զինծառայողների երեխաները:

Արայիկ Հարությունյանը նշեց նաև, որ առաջարկվում է հանրապետության մանկապարտեզների բոլոր աշխատակիցները տարեկան գոնե մեկ անգամ բուժզննում անցնեն, ինչպես նաևաշխատակիցների 20 տոկոսն ամեն տարի պարտադիր վերապատրաստում անցնի:

  • Կիսվել: