շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Զինծառայողներին նշանակված բացառիկ դեղեր կան, որոնք նախարարության հատկացրած դեղերի ցանկի մեջ չկան, ԱՆ-ն փորձում է անհատական լուծումներ տալ.  Ավանեսյան

Զինծառայողներին նշանակված բացառիկ դեղեր կան, որոնք նախարարության հատկացրած դեղերի ցանկի մեջ չկան, ԱՆ-ն փորձում է անհատական լուծումներ տալ. Ավանեսյան

Այսօր ԱզԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՛՛Լուսավոր Հայաստանի՛՛ պատգամավոր էդվարդ Անդրեասյանը առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին հարցրեց, թե պատերազմի ընթացքում առողջության խեղում ստացած զինծառայողներին դեղերն են նշանակվում, որոնք ներառված չեն Առողջապահության նախարարության կողմից հատկացված անվճար դեղերի ցանկում, դրանք բավականին թանկ են և ծնողները չեն կարողանում գնել, ուստի ի՞նչ պետք է անել այդ դեպքում: 

Նախարարը պատասխանեց, որ 2018 թ. նախարարի հրամանով այդ ցանկը վերահաստատվել է՝ ընդլայնվելով ու ներառելով նաև այն շահառուների խումբը, որոնք այդ հիմնական դեղերի ցուցակից օգտվում են, և զինծառայողները մտնում են այդ շահառուների խմբի մեջ և ամբողջ ծավալով օգտվում են հիմնական դեղերից։

Նա, մասնավորապես, ասաց. ՛՛Կան բացառիկ նշանակումներ, որոնք այս ցանկի մեջ չեն մտնում, մենք փորձում ենք անհատական լուծումներ տալ՝ Պաշտպանության նախարարության հետ համագործակցելով, և դժվար է ընդհանրական լուծում տալ, որովհետև դրանք ՛՛սպեցիֆիկ՛՛, իրարից տարբերվող դեղեր են, փորձում ենք անհատական կերպով ամեն մեկին անդրադառնալ՛՛:

ԼՀ պատգամավորը հարցրեց. ՛՛Եթե այդ դեղերը ցանկում չկան, իրենք պետք է գան դիմե՞ն, պատերազմի հետ կապված վիրավորումների, այրվածքների կրկնվող դեպքեր կան, ցանկը պետք է վերանայել, և եթե թանկ դեղեր կան, և պետք է այդ զինծառայողներին ներառել՛՛:

Հարցին ի պատասխան՝ Անդրեասյանը նշեց, որ առաջին, երկրորդ կարգի հաշմանդամություն ստացած զինծառայողները հաշվառված չեն, որպես հաշմանդամ և ֆինանսական աջակցություն չի տրամադրվել:

Վիրավորված զինծառայողները, նրա խոսքով, ոչ միայն հիմնական դեղերի ցանկից են օգտվում, այլև օգտվում են հումանիտար ճանապարհով ստացած դեղերից, այրվածքների և այլ խնդիրների դեպքում ևս։

Նախարարն ասաց, որ զինծառայողները հանդիսանում են առանձին խումբ և անկախ հաշմանդամության կարգից՝ նրանք ամբողջական փաթեթից օգտվում են՝ անկախ նրանից՝ ունե՞ն հաշմանդամության խումբ, թե ոչ:

 

  • Կիսվել: